‘Էկվադոր-Ֆրանսիա. Խաղից առաջ’

979

E խումբ, հունիսի 25, ժամը 23.50, «Մարականա» մարզադաշտ

Ֆրանսիայի հավաքականը այս առաջնությունում ցուցադրում է բավական տպավորիչ ֆուտբոլ՝ արագ, թեթև, ինչ-որ չափով չմտածված, որը շատ է դուր գալիս երկրպագուներին: Էկվադորի հետ խաղում, հավանաբար, կդիտենք հետաքրքիր ու  գրավիչ   ֆուտբոլ: Առաջին և գլխավոր պատճառն այն է, որ Ֆրանսիան իրենց խմբում ամենաուժեղն է: Եթե Դիդյե Դեշամի սաները  կարողացել են 5 գնդակ խփել կազմակերպված Շվեյցարիայի դարպասը, ապա Էկվադորի  հետ խաղում հաստատ Ֆրանսիային հաղթանակ է սպասվում:  Բացի դրանից՝ Ֆրանսիայի հարձակողական գիծը և կիսապաշտպանությունը հիանալի վիճակում են, իսկ Քարիմ Բենզեման  երեք գոլով լավագույն ռմբարկուների շարքում է:

Էկվադորին հազիվ թե համարեն կազմակերպված ու պաշտպանողական թիմ. այս աշխարհի առաջնությունում այնպես է ստացվել, որ լատինաամերիակացիների հետ խաղերում երկու կողմերն էլ գոլեր են խփում, և հավանաբար, այդպես կլինի նաև Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Քրեական հեղինակություն Բասմաչը Թաիլանդում ձերբակալվել է ՀՀ կեղծ անձնագրով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան և Շվեյցարիան ևս 1/8-րդ եզրափակչում են’