Էմբարգո ռուսաստանյան ոսկու նկատմամբ

373

Բավարիայում G7-ի գագաթնաժողովին հավաքված աշխարհի դեմոկրատական յոթ առաջատար երկրներից չորսը հայտարարել են ռուսաստանյան ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին։

Լոնդոնը ոսկու առևտրի գլխավոր համաշխարհային կենտրոնն է, իսկ Ռուսաստանն անցյալ տարի այն 15,4 մլրդ դոլարի արտահանել է։

Ռուսաստանյան ոսկու նկատմամբ էմբարգո սահմանելու պլանների մասին հայտարարել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Կանադան։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ արգելքին կմիանան նաև «յոթնյակի» մյուս անդամները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։

«G7-ի երկրները միասին կհայտարարեն այն մասին, որ մենք արգելում ենք ռուսաստանյան ոսկու ներկրումը՝ ռուսաստանյան էքսպորտի ամենագլխավոր կետերից մեկը, որը Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ է բերում»,- գերմանական Բավարիա երկրամասի Էլմաու ամրոցում գագաթնաժողովի մեկնարկից առաջ գրել է Բայդենը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այդ արգելքը «հարված կլինի Պուտինի ռազմական մեքենայի ուղիղ սրտին»։ Բրիտանիայի ունեցած տվյալներով՝ պատերազմի սկզբից ռուսաստանյան ոսկու պահանջարկը կտրուկ աճել է, որովհետև հենց ռուսաստանցի օլիգարխներն են առաջ նետվել գնելու ոսկու ձուլածոները՝ հույս ունենալով իրենց գումարները դուրս բերել պատժամիջոցների տակից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴոդոն․ Մոլդովան «պեշկա» է Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղում
Հաջորդ հոդվածըՄադրիդ․ Կարեն Գրիգորյանը՝ երրորդ մրցանակակիր