‘Էմերին ուզում է, որ «Արսենալը» պաշտպանի Օզիլին’

1191

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հուսով է, որ գոնե ակումբում կիսապաշտպան Մեսութ Օզիլն իրեն կզգա ինչպես տանը։ Մի քանի օր առաջ Օզիլը սենսացիոն հայտարարություն արեց, որում Ֆուտբոլի գերմանական ֆեդերացիային մեղադրեց ռասիզմի մեջ և տեղեկացրեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Մեսութի հասցեին քննադատության տարափի պայմաններում Էմերին աջակցեց իր սանին։ Ունայը հուսով է, որ «Արսենալը» կպաշտպանի Օզիլին արտաքին ճնշումներից։

— Մենք բոլորս ուզում ենք, որպեսզի Մեսութն այստեղ իրեն զգա ինչպես տանը։ Մեր ընտանիքը կհոգա դրա մասին։ Այստեղ նա կարող է կենտրոնանալ ամենօրյա աշխատանքի վրա, և մենք ուրախ ենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ նա կարող է հանդես գալ մնացած երկու խաղերում։ Նա մեծ փորձ ունի և հրաշալի խառնվածք, որը կօգնի նրան հաղթահարել այս ամենը։ Վստահ եմ՝ նա հոյակապ մրցաշրջան կանցկացնի և կօգնի մեզ,- Էմերիին է մեջբերում The Independent-ը։

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Էսօր էլ տեղումներ չեն լինի’