‘Էմերի. Պետք է մրցունակ դառնանք’

999

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է նոր մրցաշրջանում իր թիմի հիմնական մրցակիցների մասին, ինչպես նաև բացահայտել, թե ինչպես են անելու՝ նվազեցնելու նրանց միջև տարբերությունը:

-Հարկ է իրատեսական հայացք գցել ընթացող իրադարձություններին: Ներկա պահին մեր թիմը զգալիորեն հետ է մնում անգլիական մի քանի ակումբներից: Մասնավորապես «Մանչեսթեր Սիթիից» ու «Լիվերպուլից»: Ձգտում ենք բարձրացնել մրցունակության սեփական մակարդակը՝ նվազեցնելով այդ բացը:

Մեզ համար շատ կարևոր է բարելավել մեր խաղը պաշտպանությունում: Բայց հարկ է դա անել այնպես, որպեսզի չվնասվի թիմի հարձակվողական ներուժը:

Ներկա պահին «Քաղաքաբնականերն» ու «Կարմիրները» զարմանալի հզոր ֆուտբոլ են ցուցադրում: Բայց մենք պետք է ունենանք մեր ուրույն ճանապարհը, մենք չենք պատրաստվում կրկնօրինակել նրանց խաղային մոդելները: Թոփ քառյակում հայտնվելու համար մրցակցելը չափազանց դժվար է դարձել բոլորի համար: «Տոտենհեմն» ամրապնդվել է ու կարող է «Չելսիից» ուժեղ լինել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» էլ անհաջող մրցաշրջանից հետո ջանալու է ավելի լավ ելույթ ունենալ,- նշել է Էմերին:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է դիրքի ավագը’
Հաջորդ հոդվածը‘«Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ՝ գիշերով»’