‘Էմիլ Բուդաղյան. Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել’

1543

Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին: Այս մասին նա ասել է  aravot.am-ի հետ զրույցում: Ներկայացնում ենք մի հատված.

—  Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են:

Ի՞նչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել:

— Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք:

Հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել:

— Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա չեմ կարող ասել: Որդիներիս թիկունքից կրակողները Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահն են եղել: Թիկնապահն իրավունք ունի՞, առանց իր հանձնարարության, որեւէ մեկին կրակի:

Իսկ ո՞վ է եղել վերեւից կրակողը:

-Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել: Տեսանյութում եմ նայել:

Տեսանյութում հստակ երեւո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանն է վերեւից կրակողը:

— Սուրիկ Խաչատրյանը չի երեւում, գնդակի ուղղությունը ցույց է տալիս, որ բարձրից կրակած է: Հետո նոր երեւի տեսել է երեւույթը, վերջում ինքն էլ է կրակել: Տեսանյութում Սուրիկ Խաչատրյանը երեւում է միայն մեքենայից իջնելիս, էլ դրանից հետո չի երեւում, որովհետեւ նախապես իմացել է, թե տեսախցիկներն ինչ ռակուրսից են նկարում:

Վերևի կրակոցից Բուդաղյանները վիրավորվե՞լ են:

-Կրիմինալիստիկան կասի, 5 գնդակ միայն Ավոյի մարմնի մեջ է եղել: Իրենց մարդիկ զինված կանգնած են եղել, ինչի՞ համար են զինված եղել, եթե հարցեր չկային:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Ափնա գյուղից, որտեղ գյուղացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Նոր անիմաստ ավտոբուս-շոու (ֆոտոշարք)’