‘Էմիրությունների Etihad ավիաընկերությունն այսուհետ կգործի նաև Հայաստանում’

829

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային՝ Etihad ավիաընկերությունը հայտարարել է Աբու-Դաբի – Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում, դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից: ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով` այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում: «Etihad ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ»,- նշել է Etihad ավիաընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են ՉԼ 1/8 եզրափակիչի զույգերը. Մխիթարյանի «Բորուսիան» կմեկնի Պետերբուրգ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը’