Էմիր Կուստուրիցան՝ «Կրակի ոգին» կինոփառատոնի նոր նախագահ

269

«Կրակի ոգին» կինեմատոգրաֆիական դեբյուտների միջազգային կինոփառատոնի նոր նախագահը կդառնա սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Կինոփառատոնն ամեն տարի անցկացվում է Խանտի-Մանսիյսկում։

«Կազմակերպչական կոմիտեի նիստում հաստատվել է կինոփառատոնի նախագահի թեկնածությունը՝ հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կուստուրիցան նշել է, որ ինքը Ռուսաստանի հետ վաղեմի ջերմ հարաբերություններով է կապված։

«Ուրախ եմ, որ կարող եմ գլխավորել երիտասարդ տաղանդավոր մարդկանց այդ փառատոնը։ Ուրախ եմ, որ կարող եմ օգնել նրանց, ովքեր ուզում են լավ կինո ստեղծել»,- ասել է Կուստուրիցան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Դանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Հարավային Կորեայի հավաքականի կազմը