‘Էմիր Կուստուրիցան հրաժարական է տվել կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով’

1074

Սերբ հանրահայտ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ որոշել է հեռանալ Սերբիայի Ազգային բուսաբանական պարկի տնօրենի և երկրի դահուկորդների միության նախագահի պաշտոններից, հաղորդել է «Սերբիայի ռադիոն և հեռուստատեսությունը»: Պատճառը ֆինանսական տեսուչների  կողմից նրանց առաջադրված բազմաթիվ մեղադրանքներն են: Մասնավորապես, տեսուչների տվյալներով՝ Կուստուրիցան հիմնարկի հաշվեկշռի մեջ չի ներառել տեղական հատուկ ծառայությունների նվիրած երկու ավտոմեքենաները: Բացի այդ՝ ստուգողները բյուջետային միջոցների ծախսման բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել և դիմել են իրավասու մարմիններին՝ պահանջելով ռեժիսորին վարչական պատասխանատվության ենթարկել: Ռեժիսորը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ պաշտոնյաների գործողությունների, և պաշտոնապես հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները:

Կուստուրիցան «Մոկրա գորա» Ազգային պարկը ղեկավարել է 2005 թ.: Ավելի վաղ նա այդ շրջանում կառուցել էր Դրևնեգրադ էկոգյուղը, որը տեսարժան վայր էր դարձել զբոսաշրջիկների համար, հաղորդում է  РБК-ն:

Նախորդ հոդվածը‘Սլովենիայում կառավարություն է փոխվել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ վարչապետի օգնական. «Լավ անելը ըտենց բան ա հա՞, ըտենց ռազբիրատի ես հանում հա՞, գնա՞նք խոսանք առանձին…» (տեսանյութ)’