‘Էմմի Ուայնհաուսի տունը աճուրդի կհանվի ‘

1175

2011-ին վախճանված բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուսի ընտանիքը չի կարողացել վաճառել նրա տունը 2,7 միլիոն ֆունտ ստեռլինգով, եւ այժմ առանձնատունը հանել է աճուրդի, նվազեցնելով գինը մեկ միլիոն ֆունտով, գրում է Evening Standard պարբերականը:

Երգչուհու հայրը՝ Միտչ Ուայնհաուսը, որոշել էր այս տարվա մայիսին վաճառել Լոնդոնի Էդմեն թաղամասում գտնվող տունը: Հարազատները մտադիր էին այստեղ բացել Էմմիի անունը կրող բարեգործական հիմնադրամի գլխավոր գրասենյակը: Հիմնադրամը բացվել էր նրա մահվանից հետո՝ ալկոհոլից եւ թմրանյութերից կախվածության մեջ գնտվողներին օգնելու նպատակով: Բայց երգչուհու ֆանատները, որոնք մշտապես «հերթապահում են» մենատան առաջ գտնվող հրապարակում, ստիպել էին ընտանիքին հրաժարվել այդ ծրագրից:

Միտչ Ուայնհաուսը հայտարարել է, որ հինգ ամիսների ընթացքում տունը գնել ցանկացողների թիվը մեծ չի եղել, քանի որ Էմմին վախճանվել է հենց այս հարկի տակ:

«Ավելի հարմար է տունը վաճառել աճուրդով: Այսպես հնարավոր կլինի հեռու վանել պատահական մարդկանց՝ թողնելով միայն նրանց, ովքեր ի վիճակի են վճարել», — ասել է Միտչը:

Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3-ին Լոնդոնի Bafta կինոակադեմիայի շենքում: 

Նախորդ հոդվածը‘Օբաման հանդիպել է Նյու-Յորքում «Սենդիից» տուժած ընտանիքներին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան դեկտեմբերին կքննարկի առաջարկները’