‘«Էյբար» – «Ռեալ Մադրիդ»֙ 0:2․ Մադրիդյան ակումբը վստահ արտագնա հաղթանակ է տանում (տեսանյութ)’

1117

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Մադրիդի «Ռեալի» մրցակիցն «Էյբարն» էր: «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում «սերուցքայինները» 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին:

43-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո Գարեթ Բեյլն առաջ մղեց «Ռեալին», իսկ երկրորդ կեսի վերջամասում` 82-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը` դիպուկ իրացնելով Ասյեր Ռիեսգոյի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» զիջելով 2 միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային»` 6: «Էյբարը» մնաց 20 միավորով` 7-րդ տեղում: 

ԷՅԲԱՐՌԵԱԼ Մ.

0-2 (0-1)

MC

 

0-1՝ Գարեթ Բեյլ 43՛, 0-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 82՛ (11մ)

 

ԷՅԲԱՐ. 13.Ասյեր Ռիեսգո, 3.Ալեքսանդր Պանտիչ, 15.Մաուրո Դոս Սանթոս, 17.Դավիդ Խունկա, 5.Գոնսալո Էսկալանտե, 7.Անդեր Կապա, 8.Տակասի Ինույի, 14.Դանի Գարսիա, 21.Սաուլ (11.Իզեթ Հայրովիչ, 85), 24.Ադրիան Գոնսալես (2.Սիմոնե Վերդի, 70), 9.Սերխի Էնրիխ (10.Միկել Առուաբառենա, 86)

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 3.Պեպե, 6.Նաչո, 15.Դանիել Կարվախալ (9.Քարիմ Բենզեմա, 85), 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (18.Լուկաս, 65), 16.Մատեո Կովաչիչ (14.Կազեմիրո, 79), 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 11.Գարեթ Բեյլ

 

Զգուշացում՝ Մաուրո Դոս Սանթոս 31՛ (Է), Գոնսալո Էսկալանտե 89՛ (Է), Սիմոնե Վերդի 90՛ (Է), Մատեո Կովաչիչ 37՛ (Ռ), Պեպե 61՛ (Ռ), Գարեթ Բեյլ 70՛ (Ռ), Լուկաս 77՛ (Ռ) ; Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)

 

39

ԳՆԴԱԿԻ %

61

8 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (6)

20

ՏՈՒԳԱՆՔ

7

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Սուոնսի» 1-0․ Մերսիսայդյան ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Կլոպ. «Աշխարհում շատ մայրիկներ լավ որդիներ ունեն, այնպես որ` անպայման չէ գնել այն ֆուտբոլիստին, ում բոլորը ճանաչում են»’