‘«Էյր Արմենիա» ընկերության պարտքերը կապված են տեխնիկական խնդիրների հետ. Տնօրեն’

1037

Ռուսաստանի օդային երթևեկության պետական կորպորացիայի հանդեպ հայկական «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտքերը գոյացել են ոչ թե ավիաընկերության մեղքով, այլ կապված են տեխնիկական խնդիրների հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Էյր Արմենիա ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Նրա խոսքով, խնդիրը կայանում է նրանում, որ, ըստ պայմանավորվածության,  փոխանցումներն իրականացվում էին ԱՄՆ դոլարով: «Սակայն, ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները: Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո ընկերույթունը համաձայնության է եկել, որ տվյալ գումարները կփոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով»,- ասել է Ավետիսյանը:

Նա նշել է, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության ժամկետանց պարտքը ռուսական կորպորացիայի հանդեպ կազմում է 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և կմարվի սեպտեմբերի 21-ին:

Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ բոլոր չվերթները իրականացվելու են ըստ չվացուցակի: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. «Մենք կողմ ենք դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Այս հաշվետվությունները վաղուց թղթի կտոր են դարձել (Տեսանյութ)’