‘Էննի Լեյբովիցի 10 ամենասադրիչ լուսանկարները’

1840

Հնարավոր է՝ նրա անունը ձեզ ոչինչ չի ասում, բայց վստահ եղեք, նրա աշխատանքները կամ նրա աշխատանքներից ոգեշնչված այլ գործեր դուք բազմիցս եք հանդիպել: Հոկտեմբերի 2-ին մեր օրերի ամենամեծ պահանջարկ ունեցող կին լուսանկարչուհին դարձավ 64 տարեկան: Լեյբովիցը, մասնավորապես, համարվում է այն լուսանկարիչը, ով բոլորովին այլ տեսանկյունից է կարողանում ներկայացնել Հոլիվուդյան աստղերին:

10. Լեյբովիցը բազմիցս է համագործակցել Հոլիվուդի ամենականացի դերասանուհիներից մեկի՝ Դեմի Մուրի հետ: «Բոդի արտի» այս հետաքրքիր աշխատանքն արվել է, երբ նա դեռ մեր օրերի նման մասսայականություն չէր վայելում:

9. 1991-ին Լեյբովիցը կրկին համագործակցեց Դեմի Մուրի հետ: Դերասանուհու՝ հղիության շրջանում մերկ լուսանկարը հայտնվեց Vanity Fair օգոստոսյան համարում: Լուսանկարը մեծ հաջողություն ունեցավ, և հաջորդ 20 տարիներին այլ լուսանկարիչներ կրկնօրինակեցին Լեյբովիցի գաղափարը այլ աստղերի հետ:

8. Լեյբովիցի մոտ ոչ միայն կին աստղերն են համաձայնում մերկանալ: Երգիչ Սթինգը ներկայացավ Քամելեոնի կերպարով՝ դառնալով նաև անապատի մի մասնիկ:

7. Էննի Լեյբովիցը համարվում է նաև միակ լուսանկարիչը, ում համար Բրիտանիայի ինքնասիրահարված թագուհի Ելիզավետան համաձայնել է լուսանկարվել առանց թագի:

6. Մայլի Սայրուս. այժմ ամերիկացի երգչուհին 200 մլն-ից ավել դիտումներ է հավաքում Youtube-ում, իսկ նրա Twerk-ը (հետույքի յուրօրինակ շարժումով պարը) դարձել է դեռահասների սիրելի զբաղմունքներից մեկը: 2008-ին 15-ամյա երգչուհին դեռևս սեքս- սիմվոլ չէր համարվում, բայց ինչպես ինքն էր պնդում, Լեյբովիցը «պարզապես ստիպել էր նրան մերկանալ»:

5. Նորից Vanity Fair-ի շապիկի համար 2011-ին Լեյբովիցը «մերկացրեց» Հոլիվուդյան երիտասարդ սերնդի աստղեր Քեյրա Նայթլիին և Սքարլեթ Յոհանսոնին: Լուսանկարը մեծ արձագանք ունեցավ հենց Հոլիվուդյան աստղերի շրջանում, ովքեր հենց իրենք էին ծաղրում Քեյրային և Սքարլեթին:

4. Քեյթ Մոս և Ջոնի Դեփ. այս զույգը մինչ օրս էլ համարվում է Հոլիվուդի ամենայուրօրինակ զույգերից մեկը: Շատերն այս լուսանկարը համարեցին Լեյբովիցի ամենահայտնի աշխատանքի ռեմեյք:

3. Անժելինա Ջոլին վերջին տարիներին չի համաձայնում մասնակցել ֆոտոսեսիաներին, բայց Լեյբովիցին մերժելը, ինչպես արդեն հասկացանք, շատ բարդ է: Նրանք նախ համագործակցեցին Louis Vuitton-ի նոր գովազդային արշավի համար, իսկ հետագայում ստեղծեցին նաև այս լուսանկարը:

2. Վուփի Գոլբերգին ներկայացնել սեքսուալ կամ կանացի՝ շատ բարդ կլիներ: Այդ իսկ պատճառով Լեյբովիցը նրան ներկայացրեց շատ հակասական և խենթ կերպարով: Սևամորթ դերասանուհու լուսանկարը կաթնային լոգանք ընդունելիս տարօրինակ կերպով համահունչ է ստացվել:

1. Եվ վերջապես, Լեյբովիցի ամենահայտնի աշխատանքը՝ Ջոն Լենոնը և նրա կինը՝ Յոկո Օնոն: Rolling Stone-ի լեգենդար համարի շապիկին հայտնված լուսանկարը կատավել է 1980-ի դեկտեմբերի 8-ին, լեգենդար երաժշտի մահվանից մի քանի ժամ առաջ: Լեյբովիցը հետագայում պատմել է, որ ֆոտոսեսիայից առաջ նա չէր պատկերացնում, թե ինչ է ցանկանում զույգը, և ինչ պետք է ստանա ինքն արդյունքում: Մի քանի փորձերից հետո Լեյբովիցը խնդրում է Լենոնին մերկանալ և համբուրել Յոկոյին: Լեյբովիցը պատմում է նաև, որ և Յոկոն և Լենոնը ամենաշատը հենց այս լուսանկարն էին հավանել՝ համարելով, որ այն «ամենալավն է արտացոլում իրենց իրական հարաբերություններն ու միմյանց ընկալումը»:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է ծախսվում Էրեբունի-Երեւանի առթիվ քաղաքի ձևավորմանը հատկացված 10 մլն դրամը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկը ժայռ է, որի հիմքերը Հայոց հողի ընդերքում են’