‘Էնրիկեն ասել է միակ թիմի անունը, որին չէր ուզենա հանդիպել’

1477

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի՝ «Արսենալի» հետ խաղերի արդունքում (3:1, 2:0) 1/4 եզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է հաջորդ մրցակցի հետ կապված իր ակնկալիքների մասին։

-Գոհ կլինեմ վիճակահանության ցանկացած արդյունքից։ Միակ թիմը, որի հետ հանդիպումից կուզեի խուսափել, «Բարսելոնան» է։ Ի ուրախություն մեզ՝ նրա հետ չենք մրցելու։

Ուրախ եմ Գվարդիոլայի համար, ում թիմը նույնպես հաղթել է։ Նա արժանի է հաջողության, քանզի նրա թիմը երբեք չի հանձնվում։ Վստահ եմ՝ Պեպը «Բավարիայի»՝ «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակի գլխավոր կերտողն է։ «Բավարիան» և «Յուվեն» մրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդներից էին։ Մեր մրցակիցներից մեկը խաղից դուրս եկավ, և դա շատ լավ է,- նշել է Լուիս Էնրիկեն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ օրը։

Նախորդ հոդվածը‘Սարկոզի. «Մեսսին առաջինն է, Նեյմարը՝ երկրորդը, Ռոնալդուն՝ երրորդը»’
Հաջորդ հոդվածը‘Պորտուի նախագահը հերքում է Կասիլյասի մասին իրեն վերագրվող խոսքերը’