‘Էնրիկե․ «Ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները»’

1397

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ 2016-17թթ․ մրցաշրջանում իր թիմը փորձելու է նվաճել բոլոր տիտղոսները։

-Մենք լավ կազմ ունենք։ Խնդրահարույց դիրքերի հարցն այլևս անցյալում է, իսկ թիմը շարունակում է զարգանալ։ Մենք ցանկանում ենք նոր մրցաշրջանում նվաճել բոլոր տիտղոսները։ Թիմը կրկին մոտիվացված է, և մեր նպատակները չպետք է անտարբեր թողնեն երկրպագուներին։ 

Ցանկանում ենք ձեռք բերել մեկ հարձակվողի։ Փորձում ենք գտնել ֆուտբոլիստի, ով հաջողությունների հասնելու և գոլեր խփելու ծարավ ունի,-Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի մամուլը, հասարակությունը և հայի կերպարը. Մաս 1’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղահամարները’