‘Էնրիկե. «Բոլորս մտածում ենք, որ առաջիկա տարիներին Մեսսին կմնա «Բարսելոնայում»»’

859

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել  է, որ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի` իր թիմի հանդերձարանում ամեն ինչ հիանալի է, իսկ Լիոնել Մեսսին առաջիկա տարիներին շարունակելու է խաղալ «Բարսելոնայում»:

«Բոլորս մտածում ենք, որ առաջիկա տարիներին Մեսսին կմնա «Բարսելոնայում»: Մենք շատ ենք ցանկանում դա: Թիմի հանդերձարանում բոլորը միասնական են: Ես փորձում եմ ֆուտբոլիստների միջև լավ մթնոլորտ պահպանել»,-Էնրիկեի խոսքը փոխանցում է A Bola-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրու բժշկական կենտրոն միջադեպից հետո դիմել է 24 տուժած’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ Ազատության հրապարակից բերման ենթարկվածներից 2-ի մոտ զենք է հայտնաբերվել’