‘Էնրիկե. « Իմ և ակումբի ղեկավարության միջև կապված տարաձայնություններ չկան»’

1112

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ չունի:

Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Էնրիկեն շատ է ցանկանում իր թիմում տեսնել «Սելտայի» հարձակվող Նոլիտոյին, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունն այս ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտադրություն չունի:

-Ես և ակումբի ղեկավարությունը նույն բանն ենք ցանկանում՝ ուժեղացնել կազմը, բայց դրա վրա ազդում են որոշ գործոններ: Օրինակ՝ ֆուտբոլիստների արժեքները, բանակցությունները, այլ ակումբների ցանկությունները… Իմ և ակումբի ղեկավարության միջև կապված տարաձայնություններ չկան:

Ճիշտ է՝ եթե նման բան լիներ, ես ձեզ այդ մասին չէի ասելու, բայց կրկնում եմ՝ տարաձայնություններ չկան,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Sport» առցանց պարբերականից:վվվվվ

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Նեյմա՞րը… Նրա տեղափոխությունը դեմ չեմ»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» և «Ատլետիկոն» ամռանը կարող են նորեկների գրանցել’