‘Էնրիկե.«Ինչ վերաբերում է այն բանին, թե ով է իշխում «Բարսելոնայում», կարող եմ ասել, որ դա ակումբի գերբն է, թիմը, «Կամպ Նոուն» և երկրպագուները»’

790

Իսպանիայի առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ հաղթանակից հետո հետո (3:0) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հերթական անգամ հարցրել են թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ իր կոնֆլիկտային հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ արգենտինացի հարձակվողը պահանջել է աշխատանքից ազատել Լուիս Էնրիկեին՝ նշելով, որմիայն այդդեպքում կմնա «Բարսելոնայում»։

«Ես չեմ ուզում այդ առթիվ բանավեճ խթանել։ Ես ոչինչ չունեմ ասելու այդ մասին։ Հենց  մեզ մոտ հերթական անհաջողությունը լինի՝ լարվածությունը նորից կաճի։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ով է իշխում «Բարսելոնայում», կարող եմ ասել, որ դա ակումբի գերբն է, թիմը, «Կամպ Նոուն» և երկրպագուները,-Լուիս էնրիկեի խոսքն է մեջբերում «AS»-ը։

Նախորդ հոդվածը‘Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կին է’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպանատան հայտարարությունը Գյումրի սպանության մասին’