‘Էնրիկե. «Տեսնենք, թե ինչպես կդասավորվի Գվարդիոլայի կարիերան անգլիական ֆուտբոլում» ‘

1186

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ուրախ է, որ «Բավարիայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:

«Շատ ուրախ եմ Գվարդիոլայի համար: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթիի» համար սկսվելու է հաջողությունների նոր շրջան: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի Գվարդիոլայի կարիերան անգլիական ֆուտբոլում»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ 3-ամյա պայմանագիր է կնքելու, իսկ «Բավարիայում» նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ցավալի է, երբ ամսվա ամենագեղեցիկ գոլը քո թիմի դարպասն են խփում»’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Իմ գլխավորությամբ «Ռեալն» ավելի շատ եվրագավաթներ կնվաճեր’