‘Էնֆիաջյանի անդրադարձը սահմանադրական փոփոխություններին՝ կոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)’

1599

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական միության կոնֆերանսը: Կոնֆերանսին ներկա էին ՀԱԿ «Երիտասարդական կոնգրեսի», ՀՅԴ երիտասարդական միության, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միության անդամները: ԲՀԿ երիտասարդները իրենց խոսքում բարձրաձայնեցին ՀՀ-ում տիրող քաղաքական, տնտեսական խնդիրների մասին:

ԲՀԿ երիտասարդական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ելույթում անդրադարձավ երկրում տիրող սոցիալական ծանր պայմաններին, արտագաղթին եւ անարդարություններին: Նրա խոսքով՝ այժմ խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն մինչ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը պետք է պարզել, թե արդյոք աղքատության, գործազրկության ցուցանիշների, արտագաղթի թվերի աճման պայմաններում, որում հայտնվել է քաղաքացին, անրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, թե ոչ: «ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կփաստի, որ առկա են ավելի լուրջ հարցեր եւ դժվարություններ, քան սահմանադրական փոփոխություններն են»,- նշեց Վահե Էնֆիաջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Գորիսի քաղաքապետ. Բուդաղյանի սպանության մասին պետք չէ հիշել, անձնական դեպք է’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’