‘Էշթոնը դատապարտել է «Բատկիվշչինայի» գրասենյակի վրա երեկ տեղի ունեցած գրոհը’

819

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այսօր մեկնաբանելով Կիևում «Բատկիվշչինա» կուսակցության վրա տեղի ունեցած հարձակումը` հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է լինեն զուսպ և թույլ չտան երկրում իրադարձությունների զարգացման ուժային տարբերակ:

«Իմ կիևյան այցելության նախoրեին ես անհանգստությամբ եմ հետևում տեղեկատվությանն այն մասին, որ իրավապահները ուժով ներխուժել են երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բատկիվշչինայի» գրասենյակը: Դա տեղի է ունեցել այն օրը, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել է հրավիրել համաուկրաինական կլոր սեղան, որը իր շուրջ կհավաքեր բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին և երեք նախկին նախագահներին»,- հայտարարել է Էշթոնը:

Էշթոնը նաև նշել է, որ վերջին իրադարձությունները «իրենց մեջ ներառում են այդ գործընթացի տապալման լուրջ վտանգ»:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը նաև նշել է. «Ես Ուկրաինայի իշխանություններին կոչ եմ անում ցուցաբերել մեծ զսպվածություն և հետագայում խուսափել ուժի կիրառումից, որպեսզի ներկայիս քաղաքական պատային իրավիճակից բանակցային որոշման համար տարածություն բացվի»:

Հիշեցնենք, որ երեկ «Բերկուտի» հատուկջոկատայինները գրոհով ներխուժել էին Բատկիվշչինայի կիևյան գրեասենյակը և արգելափակել էին երեք ընդդիմադիր լրատվամիջոցների գրասենյակները:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական կառավարությունը պնդում է, որ գրավել է Նաբեկ քաղաքը’