‘Էշթոնի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը մեկնում է Պուտինի մոտ՝ Սոչի’

742

Վիկտոր Յանուկովիչը շարունակում է խորհրդակցությունները համաշխարհային առաջնորդների հետ՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ: Չորեքշաբթի նա հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ, իսկ այսօր նրան Սոչիում սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Էշթոնը Կիև է ժամանել երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Նա խոստովանել է, որ Յանուկովիչի հետ քննարկել է սահմանադրական փոփոխությունները, ինչը պահանջում է ընդդիմությունը, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ բռնությունների կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու հարցը:

Մինչ իշխանության աշխատասենյակներում ճգնաժամից դուրս գալու ելքեր են որոնում, Կիևի Մայդանում հակակառավարական ցույցի մասնակիցները շարունակում են հերթապահություն անցկացնել: Հարևան Մարիինյան պուրակում քարոզչություն են իրականացնում գործող նախագահի և Ռեգիոնների կուսակցության կողմնակիցները: Կառավարական թաղամասի մատույցներում հերթապահում են ներքին զորքերի ջոկատները և «Բերկուտի» գրոհայինները», փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սոչին՝ օլիմպիական խաղերի բացումից առաջ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Հարցվողների բացասական սպասումների արդյունքում բոլոր 3 բաղադրյալ ինդեքսներն էլ շարունակոմ են սահել դեպի ներքև’