‘Էշթոնն ու Զարիֆը հանդիպել են Իրանի և «վեցյակի» բանակցությունների շրջանակներում’

892

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հանդիպել են Իրանի և «վեցյակի» եվրոպական միջնորդների միջև Վիեննայում ընթացող բանակցությունների հինգերորդ ռաունդի շրջանակներում, փոխանցել է РИА Новости-ն:

Երեքշաբթի օրը միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) և Իրանի պատվիրակությունները առավոտյան լիագումար նիստում սկսել են համապարփակ համաձայնագրի «առանձին բաղադրիչների» քննարկումները:

Բանակցությունների նպատակն է այնպիսի համաձայնագիր մշակել, որը միջազգային հանրությանը երաշխիքներ կտա Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ, ինչի արդյունքում կվերացվեն Իրանի հանդեպ բոլոր միջազգային պատժամիջոցները: Նախապես մշակված ժամանակացույցի համաձայն՝ համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչև հուլիսի 20-ը: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի կառավարական ուժերն անցել են ակտիվ գործողությունների’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիա-Կոտ-դ’Իվուար. Մրցավեճ առաջին տեղի համար’