‘Էշթոն. ԵՄ մտադիր է իրեն մերձեցնել «Արևելյան գործընկերության» երկրները’

978

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հոկտեմբերի 25-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, հայտարարել է, որ իր մանդատի երեք գերակայություններից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդում է Թուրանը:

«Մենք հատկապես լավ հնարավորություններ ունենք ազդելու իրադարձությունների ընթացքի վրա և նպաստելու կայունությանն ու ժողովրդավարությանը մեր հարևանությամբ` ինչպես հարավում, այնպես էլ արևելքում: Այն, ինչ մենք անում ենք, և` ինչպես աշխատում ենք մարդկանց և երկրների հետ մեր շուրջը, կարևոր նշանակություն ունի նրանց համար, սակայն դա շատ կարևոր է նաև մեր սեփական տնտեսական շահերի և անվտանգության շահերի համար», — հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը: Անդրադառնալով «Արևելյան գործընկերությանը»` Էշթոնն ասել է, թե ԵՄ գործունեությունը նպատակաուղղված է գործընկերների բարգավաճմանը, անվտանգությանն ու տևական կայունության երաշխիքին` Եվրամիությանը նրանց հնարավորինս մերձեցնելու նպատակով:

Էշթոնն կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունները, որից ակնկալում են ընտրական գործընթացի մասին օրենսդրության կատարելագործում, Գլխավոր դատախազության արմատական բարեփոխում և ընտրական արդարադատության խնդրի լուծում: «Մեզ հարկավոր է տեսնել վերջնական արդյունքը Յուլիա Տիմոշենկոյի գործում», — հայտարարել է Էշթոնը:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբեր-հունվար ամիսների գնաճի ցուցանիշներով Հայաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել նախկին ԽՍՀՄ երկրների թվում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ». Պատրա՞ստ են արդյոք թիմերը նոր շրջափուլին’