‘Էշթոն. ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ նորացված ջանքերում’

767

Բանակցությունները առաջ մղելու և գալիք ամիսներին կրկին հանդիպելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությունը քաջալերող է, ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ Քեթրին Էշթոնը ողջունում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Վիեննայում կայացած հանդիպումը և բարձր մակարդակի հանդիպումների վերականգնման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: «Եվրամիությունը պատրաստ է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ նորացված ջանքերում և նպաստել խաղաղության հաստատմանը՝ աջակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին և գործելով վերջինիս հետ համաձայնեցված»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Վենգերովը հանդես կգա Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Անրի Ռենո. Carrefour-ի`հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ բանակցություններ են ընթանում ‘