‘Էշտոնը և Ֆյուլեն քնադատության են ենթարկել Ադրբեջանի ընտրությունները’

863

Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը և Եվրոպական քաղաքականության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների կտրուկ քննադատությամբ, հաղորդում է Contact.az գործակալությունը:

«Մենք հաշվի առանք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջազգային առաքելության եզրակացությունը: Մեծ մասնակցությունն ընտրություններին վկայում է ժողովրդավարական գործընթացներին Ադրբեջանի բնակչության նվիրվածության մասին: Սակայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եզրակացությունը լուրջ խախտումներ է արձանագրել քվեարկության օրը՝ կոպիտ թերություններ բացահայտելով նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ թվում, ազատ արտահայտման, հավաքույթների և միավորումների սահմանափակումներ: Դրանով իսկ չեն երաշխավորվել գործընթացին մասնակցելու համար բոլոր թեկնածուների հավասար պայմանները, ինչը պետք է տեղի ունենար Ադրբեջանի միջազգային ստանդարտներին համաձայն»,-ասված է հայտարարության մեջ:

Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հաշվի առնել միջազգային հանրության խորհուրդները և քայլեր իրականացնել ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ճանապարհին, ասված է զեկույցում:

Հատկանշական է, որ Եվրամիության ներկայացուցիչներն իրենց գնահատականներում օգտվել են ԵԱՀԿ դիտորդների, այլ ոչ թե Եվրախորհրդարանի անդամների կարծիքից:

Նախորդ հոդվածը‘Գլազև. Հայկական բանակցողներն անգամ չեն էլ կարդացել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ ԼՂՀ-ում. Տուժել են զինվորներ’