‘Էպոսագետը, Հայրիկյանն ու Հայրապետյանն առաջադրվեցին (լրացված)’

1009

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր որպես նախագահի թեկնածու առաջադրման համար իրենց փաստաթղթերն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը: 
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ մեկնարկել է դելտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցումը, և այն  կավարտվի հունվարի 14-ին: 

Հենց նոր հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է նաև անկուսակցական Մհեր Հայրապետյանի փաստաթղթերը:

Նախորդ հոդվածը‘Գողություն Կիևո-Պեչորսկի տաճարից’
Հաջորդ հոդվածը‘«Միլան» — «Բարսելոնա» Կապելլոյի կոմից «Դրիմ թիմ»-ի ջախջախումն ու նոր Բարսայի սկիզբը’