‘Էպոսագետի գործն էլ ԱԱԾ-ն է սարքել. Մամուլ’

1164

«Էպոսագետի գործն էլ ԱԱԾ-ն է սարքել» վերնագրված հոդվածում «Ժողովուրդը» գրում է.

«Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով քննության ընթացքում 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով. «Ինձ ձերբակալելու ժամանակ կնոջս բերել են ԱԱԾ և վախեցրել՝ ասելով, որ եթե չասի իրենց ուզածը, գործ կհարուցեն այն մասին, թե իբր ինքն իմացել է հանցագործության մասին, սակայն տեղյակ չի պահել»:

«Ժոդովուրդ»-ը զրուցել է Խաչատուրի կնոջ` Նոնա Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ով և ինչ է իրեն ասել ԱԱԾ-ում։ Նոնան պատմել է, որ ինքը եղել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրանտ Եպիսկոպոսյանի և ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի մոտ. «Գեներալ Եպիսկոպոսյանն ինձ անձամբ ասաց, թե քո ամուսինն ասաց այն, ինչ պետք է ասեր, հիմա կբարձրանաս վերև, մի երկու բան կգրես ու կգնաս տուն»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վրաստան արտահանվող կարտոֆիլի հարցը լուծվել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Դատախազ թե դատավոր, հանգիստ եղեք, դատվելու եք արդար, օրենքով’