‘«Էպոսագետի» փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել’

840

2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական գործերով դատարան: Այդ մասին տեղեկացնում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:

Հիշեցնենք` Սեդրակյանը դատապարտվել էր մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեղադրանքով: Սեդրակյանի գործով դատավարությունը, սակայն, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց դրանց պատասխանները: 

Նախորդ հոդվածը‘Տավուշում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով անցնող մեքենաների վրա. կա 1 զոհ 3 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոչ մարզիչ’