‘Էջմիածնի քաղաքացին քանդել է բերանի կարերը և դադարեցրել նստացույցը’

906

Ինչպես հաղորդում է epress.am-ը, Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով իր ընտանիքի հետ նստացույց էր հայտարարել նախագահականի դիմաց և կարել բերանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպելուց հետո վերադարձել է տուն՝ դադարեցնելով բողոքի ակցիան:

Մոտ 1,5 ժամ տևած զրույցից հետո Խուդոյանը հայտնել է, որ Գ.Կոստանյանը հանձնարարել է Արմավիրի մարզի նորանշանակ դատախազին կրկին փորձագիտական քննություն նշանակել: Հացադուլավորը նշել է նաև, որ նպատակ ուներ, որպեսզի գործի մասին տեղեկանա կա՛մ գլխավոր դատախազը, կա՛մ ՀՀ նախագահը: Այժմ Էջմիածնի բնակիչը կրկին պատրաստվում է հավաքել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել քննության:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր 2 օր առաջ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք աջակցել էին պապական կտակը կեղծելուն: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստը կկայանա. Լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհային քարտեզը՝ 2 ամսվա ընթացքում ‘