‘Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից. Նրա «քցել են». «ՉԻ»’

25477

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանությունը»՝ հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաև «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանող տարածքները վաճառելու համար բավականին բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնել գործարարը:

Ի դեպ, ԱԳՆ շենքի գործարքը կատարվել էր ուշագրավ սխեմայով. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՍՊԸ-ն գնելով ԱԳՆ շենքը պետք է այն դարձներ «Կեմպինսկի» բրենդի 5-աստղանի հյուրանոց:

Միաժամանակ, «Տանգո» ՍՊԸ-ն Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքում կառուցում էր հսկա համալիր, որը պետք է ԱԳՆ շենքի դիմաց փոխանցեր պետությանը, վերջինս էլ պետք է այնտեղ տեղակայեր մի շարք պետական գերատեսչություններ, այդ թվում ԱԳՆ-ն, Արդարադատության նախարարությունը և այլն:

Ու հիմա, փաստորեն, հրաժարվելով ԱՄՆ շենքը գնելու մտադրությունից, Էռնեկյանն «իրեն է պահում» վազգեն Սարգսյանի փողոցում կառուցված շենքը»: Ընդ որում, այս գործարքից Էռնեկյանը հրաժարվել է իշխանությունների մեղքով. Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցել է» հերթական ներդրողին. Բանն այն է, որ 2012 թ. ՀՀ կառավարության որոշումներից մեկի համաձայն, գործադիրը պարտավորվել է օգնել գնորդին՝ «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռք բերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ալվարո Մորատա. Բունդեսլիգայում «Բորուսիայի» տեղը ոչ մի նշանակություն չունի’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակը» բարձրացրել է Մովսիսյանի աշխատավարձը’