‘Էռնեկյանի «Տանգո»-ն գնել էր նաեւ Արդարադատության նախարարության նախկին շենքը ‘

1575

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության թիվ 2 շենքը, որտեղ տեղակայված է ԱԳ նախարարությունը վաճառվում է «Տանգո» ՓԲԸ-ին: Նշենք, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն այս տարվա հուլիսի 19-ին գնել էր ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքը, որը հրդեհվել էր 2008 թվականի փետրվարի 9-ին: 
ՀՀ կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը թույլ էր տվել տվյալ տարածքը վաճառել «Տանգո» ընկերությանը կադաստրի արժեքով, ուղիղ վաճառքի միջոցով: Որոշման նախագծի համաձայն` գնորդը պարտավորվում էր մինչև 2015 թվականի հունիսի 30-ն այդ վայրում հասարակական նշանակության նոր շենք կառուցել: 

Ինչ վերաբերում է ԱԳՆ շենքի վաճառքին, նշենք, որ կոնկրետ Էռնեկյանին պատկանող այդ ընկերության մասով վերջնական փաստաթղթավորված որոշումը` Տիգրան Սարգսյանի անունից ընդունվել էր դեռ այս տարվա սեպտեմբերի 19-ին՝ չնայած այն բանին, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտնի ակնարկներից հետո՝ առ այն, որ ինքը դեմ չէր լինի, որ շենքը վաճառվի, իշխանությունները դեռ չէին հաստատում ԱԳՆ շենքի վաճառքի մասին տեղեկությունը:

Կառավարության կայքում հրապարակված այս որոշումները հենց դա են փաստում:

\"\"

 

\"\"

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինի. Մեկ միավորին մենք արժանի չէինք’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը’