‘Էստոնացիները «ալկոհոլային» բողոքի ցույց են անում Լատվիայի սահմանին’

1984

Իշխանության գործողություններից դժգոհ հարյուրավոր էստոնացիներ զանգվածաբար մեկնում են հարեւան Լատվիա՝ ալկոհոլ եւ վառելիք գնելու: Բողոքի ցույցը նվիրված է հանրապետության հռչակման հարյուրամյա տարեդարձին:

Անցած կեսօրի տվյալներով արդեն, հատուկ ցուցանակներով ավելի քան 800 մեքենա է հատել սահմանը:

Ցույցի կազմակերպիչներից Տաավի Լեպիկը հայտնել է, որ 2017-ից ի վեր Էստոնիայում ոգելիցի եւ ծխախոտի ակցիզները նկատելիորեն աճել են, ինչի պատճառով պետությունն ու բնակիչները զգալի վնասներ են կրել:

Գների աճի եւ գնորդների նվազման պատճառով լուրջ վնաս են կրել փոքր խանութների սեփականատերերը եւ Լատվիայի հետ սահմանակից լցակայանները: Սահմանակից շրջանների բնակիչները ծխախոտի խմիչքի թանկության պատճառով հաճախ անցնում են բաց սահմանը՝ հարեւան երկրում դրանք ձեռք բերելու, միաժամանակ նաեւ վառելիք են գնում: Էստոնացիները կորցրել են նաեւ Ֆինլանդիայից եկող գնորդներին:

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. «Ռեալ» — «Ալավես»՝ 4:0. «սերուցքայինների»-ի վստահ հաղթանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ժիրոնա»՝ 6:1. կատալոնական դերբին «Բարսելոնային» խոշոր հաշվով հաղթանակ բերեց (տեսանյութ)’