‘Էստոնացի բազմազավակ հայրը 200 հազար եվրո է շահել’

710

Էստոնիայում ութ երեխաների հայրը, որն ընտանիքի հետ Լյաենե-Վիրումաա կոչվող շրջանում է բնակվում, Eurojackpot վիճակախաղով 193,9 հազար եվրո է շահել, գրում  է Postimees պարբերականը:

Շահած գումարով ամուսինները պատրաստվում են վերանորոգել իրենց տան տանիքը և ապահովել երեխաների ապագան՝ ներդրում կատարելով իրենց պատկանող փոքրիկ բիզնեսում: Բացի այդ՝ ընտանիքը որոշել է գումարի մի մասը փոխանցել անտուն կենդանիների օթևանին:

«Պետք է ամբողջ սրտով ուզենաս շահել, այդ ժամանակ ամեն ինչ կստացվի»,- ասել է վիճակախաղում շահած էստոնացու կինը, որն ակտիվ աջակցում է ամուսնու «վիճակախաղային» նախասիրությանը:

Նախորդ հոդվածը‘Փարիզը կքննի Ալժիրում արտասահմանցիների գերեվարման և սպանության գործը’
Հաջորդ հոդվածը‘Մեկօրյա Ստալինգրադ’