‘Էստոնիայի առաջին տիկինը դավաճանել է ամուսնուն (ֆոտո, տեսանյութ)’

1812

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ այսօր էստոնական Kroonika ամսագիրը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երկրի նախագահի կինը՝ Էվելին Իլվեսը, համբուրվում է երիտասարդ տղամարդու հետ: «Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսը մի գեղեցիկ օգոստոսյան երեկո մոռացել է իր կարգավիճակի ու ամուսնացած լինելու մասին և համբուրվում էր երիտասարդի հետ»,- ասվում է Kroonika-ի նյութում:

Ամսագրի կայքում նաև տեղադրվել է տեղի ունեցածի տեսանյութը:

Ամսագիրը նաև հայտնում է, որ լուսանկարները արված են օգոստոսի 6-ին սրճարաններից մեկում: Էստոնիայի նախագահը այդ ժամանակ գտնվում էր երկրում: Նա դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Ռուսաստանի հետ սկսվող նոր սառը պատերազմի մասին չի խոսվում’
Հաջորդ հոդվածը‘Ամենավտանգավոր սպառնալիքը Ամերիկայի համար’