‘Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստը ձերբակալվել է թմրաբիզնեսի կասկածանքով’

789

Էստոնիայի շրջանային դատարաններից մեկը Էստոնիայի առաջնությունում հանդես եկող «Նիմե Կալյու» ակումբի հարձակվող Օլիվեր Կոնսային կալանավորելու սանկցիա է տվել: Ֆուտբոլիստը մեղադրվում է թմրաբիզնեսով զբաղվելու մեջ, ընդ որում՝ բավական մեծ ծավալի, հաղորդում է BNS-ը:

Հաղորդվում է, որ բացի 27-ամյա ֆուտբոլիստից, ձերբակալվել է եւս երկու անձ:

Նույն աղբյուրի համաձայն, «Նիմե Կալյուն» արդեն կասեցրել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչեւ գործի հանգամանքների մեջ պարզություն մտցնելը:

Ավելացնենք, որ Կոնսան Էստոնիայի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից եւ այդ ընթացքում նրա կազմում 20 հանդիպում է անցկացրել:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդի եւ Սերժ Սարգսյանի համատեղ ասուլիսը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում քարոզիչը սպանել է հնգամյա դստերը՝ կասկածելով նրա կրոնական հայացքների մեջ ‘