‘Էստոնիայի ոստիկանությունը կքննի աշակերտների կողմից նվաստացումների ենթարկված ուսուցչի գործը (տեսանյութ)’

854

Էստոնիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Տիստամաա շրջանի դպրոցներից մեկում, որտեղ աշակերտները ծաղրի են ենթարկել մանկավարժին: Դեպքի առիթով «Հասարակական կարգի խախտում» հոդվածով քրեական գործ է հարուցված, տեղեկացնում է Postimees լրատվականը:

Տիստամաայի դպրոցի շուրջ աղմուկն առաջացել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ դպրոցում նկարահանված տեսանյութը հրապարակվել էր Youtube կայքում: Տեսանյությում պարզ երևում է, թե ինչպես են աշակերտները ստորացնում ուսուցչին, հրմշտում նրան, ձեռքից խլում գրիչը, դիտավորյալ կեղտոտում նրա հագուստը  և այլն:

Տեսանյութի հրապարակումից հետո պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել «դժվար դեռահասների» համար նախատեսված դասարանում: Անչափահասների զոհը մաթեմատիկայի ուսուցիչն է եղել, որը կատարվածի մասին չի հայտնել դպրոցի տնօրինությանը:

Հատկանշական է, որ ըստ էստոնական օրենսդրության՝ նման  իրավիճակներում ուսուցչին արգելվում է հակահարված տալ աշակերտներին: Մանկավարժը կարող է միայն զրուցել, բացատրել կամ հորդորել:

 

Նախորդ հոդվածը‘Սերբ ֆոտոլրագրողին հաջողվել է բացառիկ լուսանկարներ անել Սիրիայում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այսօր քարոզարշավ չի իրականացնի’