‘Էստոնիայում ընտրություններն անցել են Ռուսաստանի հանդեպ վախի ուղեկցությամբ’

838

Էստոնիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, որոնցում հաղթել է իշխող Ռեֆորմների կուսակցությունը՝ հավաքելով 27,7 % ձայն և ստանալով խորհրդարանի 101 մանդատից 30-ը:

Երկրորդ տեղում ընդդիմադիր Ցենտրիստական կուսակցությունն է, որին տեղական մամուլը հաճախ կոչում է ռուսաստանամետ: Կուսակցության ընտրազանգվածը Էստոնիայի ռուսախոս բնակիչներն են, որոնք կազմում են 1,3 միլիոն բնակչության գրեթե մեկ քառորդը:

Երրորդ տեղն զբաղեցրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ներկա իշխող դաշինքի մեջ է:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 63,7 %: Զգալի թվով ընտրողներներ քվերակել են համացանցով:

Վերլուծաբանների խոսքով՝ ներկա դաշինքը (Ռեֆորմների կուսակցություն և սոցիալ դեմոկրատների կուսակցություն) ևս մեկ կուսակցության աջակցության կարիքը կունենա: Բայց նրանցից ոչ մեկը մտադիր չէ դաշինքի մեջ մտնել Ցենտրիստական կուսակցության հետ՝ նրա ռուսաստանամետ հայացքների պատճառով:

Ռեֆորմների կուսակցության առաջնորդ, Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետ Տաավի Ռիյվասն ավելի վաղ ասել էր, թե Ռուսաստանը կարող է փորձել անջատական ուժերը մոբիլիզացնել նաև հետխորհրդային մյուս պետություններում, ինչպես դա արեց Ուկրաինայում: Այս կարծիքի են նաև արևմտյան այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դուրիցկայան պատմել է Նեմցովի սպանության հանգամանքների մասին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը քննադատել է ավստրիական «Իսլամի մասին օրենքը»’