‘Էստոնիայում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել’

977

Էստոնիայի Ազգային գրադարանում մարտի 10-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչներ, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը եւ այլք: 

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ԱԺ փոխխոսնակ Է.Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Էստոնիայի եկեղեցական
խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայի խորհրդարանի անդամ Իգոր Գրյազինը եւ էստոնացի պատմաբան Լեմբո Տաննինգը:

Նախորդ հոդվածը‘«Արտագաղթ». Գյումրի. Որ 100 հազար մա՞րդ մնա Հայաստանում, էլ ի՞նչ Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանը «ծանրաբեռնվածության» պատճառով այսօր չի հանդիպի նաիրիտցիների հետ’