Էստոնիայում ՌԴ դեսպանատունը պատերազմական ժամանակների երգեր է միացրել

390

Էստոնիայի «Հայրենիք» Rahvuslased («Ազգայնականներ») կուսակցությունը, որն ամեն շաբաթ պիկետներ է կազմակերպում Տալլինում Ռուսաստանի դեսպանատան մոտ, բողոքել է, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան իրենց հերթական ակցիայի, խորհրդային պատերազմական երգեր է շատ բարձր միացրել։

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Postimees թերթը։

«Նման դիսկոտեկ կազմակերպելու համար պահանջվում է հանրային միջոցառման թույլտվություն»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Տարմո Կրուուզիմյաեն։ Ըստ պատգամավորի՝  Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը գովերգող խորհրդային երգերը, մոտավորապես 100 դեցիբալ հզորությամբ, խանգարում են թույլատրված պիկետի անցկացմանը և չափազանց ցինիկ ու անօրինական գործողություն են։

Կուսակցությունն այդ գործողությունը գնահատել է որպես Էստոնիայի ներքին գործերին միջամտություն և պահանջել է կարգի հրավիրել ՌԴ դեսպանատանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըNYT.ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև պառակտում է նշմարվում
Հաջորդ հոդվածըԼատվիայի պաշտպանության նախարարը Եվրոպային չի վստահում