«Էվերտոնը» կհեռացնի Լեմպարդին

294

Լիվերպուլի «Էվերտոնը» կհեռացնի անգլիացի Ֆրենկ Լեմպարդին գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնությունում անցած տարվա հոկտեմբերի 22-ին «Քրիսթալ Փելասին» 3:0 հաշվով առավելության հասնելուց հետո «Էվերտոնը» 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ հաղթանակ չի տարել։ 44-ամյա Լեմպարդն անցած տարվա հունվարից է գլխավորում «Էվերտոնը»՝ փոխարինելով իսպանացի Ռաֆայել Բենիստեսին։

Հավանական փոխարինողներ են համարվում Ուեյն Ռունին, «Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը, «Վուլվերհեմփթոնի» եւ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։

Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Էվերտոնն» ունի 15 միավոր եւ նախավերջինն է։

Նախորդ հոդվածըՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը
Հաջորդ հոդվածը2020-ի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի ադրբեջանական մեկնաբանման կապակցությամբ