‘Էվո Մորալես. Նավթի գնի իջեցման ետևում ԱՄՆ-ն է’

961

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի կարծիքով՝ նավթի գների ետևում ԱՄՆ-ն է կանգանած, որն այդպիսով դավադրություն է կազմակերպում Վենեսուելայի և Ռուսաստանի դեմ: Մորալեսն այս կարծիքը հայտնել է երեքշաբթի Արգենտինայում, ուր ժամանել էր մասնակցելու Հարավամերիկյան ընդհանուր շուկայի գագաթնաժողովին:

«Գազի գների իջեցումը պատահական չէ, դա բացահայտ և ուղղակի դավադրություն է՝ ընդդեմ Վենեսուելայի և Ռուսաստանի»,- հայտարարել է Մորալեսը լատինաամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ Վենեսուելան թե՛ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և թե՛ նրա նախորդի՝ Ուգո Չավեսի օրոք մշտապես «քաղաքական ագրեսիայի» է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից, սակայն Վաշինգտոնին չի հաջողվել հեռացնել նրանց իշխանությունից քաղաքական ճնշումների կամ ժողովրդավարական միջոցներով, և հիմա հերթը «տնտեսական ագրեսիայինն» է, պարզաբանել է Մոլարեսը:

Բոլիվիայի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից 1982 թ. նույնպիսի տնտեսական ճնշման է ենթարկվել նաև իր երկիրը, երբ ԱՄՆ-ն սկսել է վաճառել արճիճի իր պաշարները՝ Բոլիվիայի կառավարությանն ապակայունացնելու նպատակով, որն այն ժամանակ գրեթե ամբողջությամբ կախված էր արճիճի արտահանումից: Արդյունքում՝ երկրում ծանրագույն տնտեսական ճգնաժամ էր սկսվել, և նախագահ Էռնան Սիլես Սուասոն ստիպված եղավ արտահերթ ընտրություններ նշանակել և հրաժարական տալ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախ. Արժեզրկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան արժևորումը ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ջավադյան. Երբ կարտահայտվի դրամի իրական արժեքը’