‘Էտո՛Օ-ն հասել է նրան, որ արգելվի իր նախկին ընկերուհու գրքի տպագրությունը’

1415

Բարսելոնա»-ի, «Ինտեր»-ի, «Չելսի»-ի և «Անժի»-ի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն դատարանի միջոցով հասել է նրան, որ արգելվի իր նախկին ընկերուհու գրքի տպագրությունը, հայտնում է World Soccer Talk-ը:

Իր՝ «Revenge Porn – Football, sex, money: the testimony of Samuel Eto’o’s eх» գրքում Նատալի Կոուան գրում է իր մասին, որպես մի մարդու, ում նվաստացրել և դավաճանել են:

Կամերունցի ֆուտբոլիստի փաստաբանները դատարանի միջոցով հասել են այն որոշման, որ գիրքը խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության մասին օրենքը:

Այդուհանդերձ, հրատարակչությունը մտադիր է բողոքարկել դատարանի այս որոշումը:

Նախորդ հոդվածը‘Բլատտեր. «ԶԼՄ-ները փորձում էին ինձ «սպանել» ՖԻՖԱ-ի սկանդալի ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է իտալացի գրող Ումբերտո Էկոն’