Էրդողանը ԱԽ-ի հետ կքննարկի հնարավոր գործողությունը Սիրիայի հյուսիսում

309

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անվտանգության խորհրդի հետ կքննարկի երկրի ԶՈՒ-ի հնարավոր գործողությունը Սիրիայի հյուսիսում, հաղորդել է TRT Haber պետական հեռուստաալիքը։

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություն է իրականացնում երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ Սիրիայի և Իրաքի հյուսիսում։ Նախագահ Էրդողանը գործողությունը հաջող է որակել և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։

«Ազգային անվտանգության խորհուրդն այսօր կանցկացնի այս տարվա վերջին նիստը։ Օրակարգի հիմնական հարցը պայքարն է ահաբեկչության դեմ և Սիրիայի հյուսիսում հնարավոր ցամաքային գործողությունը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- հաղորդել է հեռուստաալիքը։

TRT Haber-ի տվյալներով՝ օրակարգի հարցերից մեկը կլինի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և այդ առնչությամբ Էրդողանի շփումները՝ «երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը լքել է թիմը եւ վերադարձել հայրենիք
Հաջորդ հոդվածըՄադրիդում Ուկրաինայի դեսպանատանը փոստով ուղարկված ռումբ է պայթել