‘Էրդողանը «ահաբեկիչ» հասկացության մեջ է ներառում նաև լրագրողներին’

1266

Անկարայում վերջին ահաբեկչական գործողությունից հետո  Թուրքիայի իշխանությունները կարող են զգալիորեն ընդլայնել «ահաբեկչություն» եզրի մեկնաբանությունը:

Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնավորապես, ըստ Էրդողանի՝ ոչ մի տարբերություն չկա նրանց միջև, ովքեր զենք են գործադրում, և ովքեր իրենց դիրքն են գործի դնում: Պետության ղեկավարն ուղղակիորեն նշել է լրագրողներին, իրավաբաններին և տարբեր կազմակերպությունների ակտիվիստներին:

Այս ֆոնին Ստամբուլում տեղի է ունեցել ցույց, որի մասնակիցները իշխանություններին մեղադրել են նոր ահաբեկչական հարձակումները կանխել չկարողանալու համար. Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում մեկ ամսից պակաս ժամանակի ընթացքում երկու պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը ցրել է ցույցը;: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գերդա Վեգեները. խեղճ Էյնար, խեղճ Լիլի’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Ավրորա» մրցանակի 4 հավակնորդները’