‘Էրդողանը Ասադին մեղադրում է ԻՊ-ից նավթ գնելու համար’

1293

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա կառավարությանը մեղադրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից նավթ գնելու համար, հաղորդել է РИА Новости-ն:

«Այսօր տարածաշրջանում բոլոր ահաբեկչական կազմակերպություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծառայում են Ասադի ռեժիմի շահերին: Ասադի վարչակազմն աջակցում է ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը: Այս պահի դրությամբ Ասադը զբաղված է ԻՊ-ից նավթ գնելով ու վաճառելով: Պետք է կույր լինել՝ դա չտեսնելու համար: Դա ակնհայտ է»,- հայտարարել է թուրք նախագահը:

Ավելին, Էրդողանը հայտարարել է, որ Ասադի կառավարությունը պետական ահաբեկչության քաղաքականություն է վարում: «Այսօր տեղի ունեցող հումանիտար աղետի և ահաբեկչական գործողությունների  գլխավոր մեղավորը Բաշար Ասադի վարչակազմն է, որը ոչնչացրել է սեփական երկրի 380 հազար քաղաքացիների: Սա սոսկ վիճակագրություն չէ, սրանք մարդիկ են: Մենք պետք է հստակ գիտակցենք,  թե սիրիացի ժողովրդի և ողջ մարդկության համար ինչ ուղերձ են պարունակում  դեռևս շարունակվող վեճերը՝ արդյո՞ք Ասադը պիտի հեռանա, թե՞ ոչ»,- հայտարարել է Էրդողանը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ա1+»-ին դատի են տալիս 2000թ. հրապարակման համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը կմասնակցի «Համբուրգի» հետ խաղին’