Էրդողանը դրական քայլեր է արձանագրում Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում

589

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում դրական քայլեր են առկա։

Այդ մասին թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է օդանավում, Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպումից հետո վերադարձի ճանապարհին։

«Եթե հնարավորություն լինի, ես կհանդիպեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Հռոմում։ Այնտեղից մենք մտադիր ենք մեկնել Գլազգո։ Ավելի շուտ՝ մենք կհանդիպենք Գլազգոյում։ Ուրեմն՝ դրական քայլեր են նկատվում»,- Էրդողանի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Մինչդեռ սեպտեմբերի 23-ին Էրդողանը պնդում էր, որ իր համագործակցությունը ամերիկացի գործընկերոջ հետ հենց սկզբից չի ստացվել։ Թուրքիայի նախագահը նաև մեղադրում էր Բայդենի վարչակազմին սիրիացի քրդերին զենք մատակարարելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ «Ես և Պուտինը բավական խելացի ենք»
Հաջորդ հոդվածըՎրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սաակաշվիլին չի հատել երկրի սահմանը