Էրդողանը ծրագրում է քննարկում Պուտինի և Զելենսկու հետ

348

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի նախատեսում է հեռախոսազրույցներ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է թուրք նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«Վաղը մեր նախագահը մտադիր է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։

Կալինի խոսքով՝ Էրդողանը մտադիր է ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ հարցեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԽ ևս երկու պատգամավոր կզրկվեն իմունիտետից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով
Հաջորդ հոդվածըՄԱԿ ԱԽ․ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ծրագրերը կքննարկվեն հունվարի 12-ի նիստում