Էրդողան. Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

470

Թուրքիայի իշխանությունները չեն կարող միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ չեն կարող թույլ տալ, որ իրենց քաղաքացիները սառչեն առանց ռուսաստանյան գազի։

Այդ մասին  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս օդանավում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Պատժամիջոցների տեսակետից ՝մենք գնահատում ենք ՄԱԿ-ի որոշակի քայլերը, բայց չմոռանանք, որ չենք կարող մի կողմ թողնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները․․․ Այնպես որ այդ հարցում մենք պետք է նրբանկատ լինենք։ Նախ՝ ես չեմ կարող իմ մարդկանց թողնել, որ սառչեն ձմռանը, և երկրորդ՝   չեմ կարող լրիվ բեռնաթափել մեր  այդ ոլորտը»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Hurriyet թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրցախում ադրբեջանցիները կիրառել են նաեւ ԱԹՍ-ներ, ունենք երկու զոհ
Հաջորդ հոդվածըՕվսյաննիկովայի դեմ գործ է հարուցվել ՌԴ բանակը վարկաբեկելու հոդվածով