Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ էր հանդիպել Ասադի հետ

390

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, եթե Սիրիայի առաջնորդը ժամաներ Սամարղանդ, ուրբաթ օրը տեղեկացնում է Hurriyet թերթը։

«Ես կուզենայի, որ Ասադը գար Ուզբեկստան, ես կհանդիպեի նրա հետ, բայց նա չի կարող գալ։ Սիրիան կտրոհվի նրա պահվածքի պատճառով։ Նա պայքարում էր ընդդիմության դեմ, որպեսզի իր իշխանությունը պաշտպանի,- հայտարարել է Էրդողանը կուսակիցների հետ հանդիպմանը։- Ափսոս, որ նա չի կարող գալ Ուզբեկստան։ Ես կհանդիպեի նրա հետ և այդ ամենը կասեի նրա երեսին»։

Թերթի լրագրողի տեղեկատվության համաձայն՝ Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ «հաղթելու Ասադին» Սիրիայում, և այդ ամենը վկայում է այն մասին, որ թուրք-սիրիական հարաբերություններում «նոր դարաշրջան» է սկսվել, ու թուրք առաջնորդի հայտարարությունները կարելի է գնահատել որպես «հարաբերությունների վերականգնման մեկնարկ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը ֆանտաստիկ արդյունքով դառնում է աշխարհի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԵվրախորհրդարանի նախագահը Գերմանիային հորդորում է «առաջնորդություն դրսևորել»