Էրդողանը նշել է հացահատիկային գործարքը երկարացնելու անհրաժեշտությունը

219

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է զբաղվել հացահատիկային գործարքը երկարացնելու հարցով։

Այդ մասին Twitter-ում հայտնել է թուրք նախագահի աշխատակազմը։

Էրդողանը նշել է, որ «գոհ է երկրորդ անգամ հացահատիկային միջանցքի աշխուժացումից, ինչը տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բարձր մակարդակում իր անցկացրած դիվանագիտական շփումների շնորհիվ»։

Նոյեմբերի 2-ին Ռուսաստանը որոշել է վերականգնել մասնակցությունը հացահատիկային գործարքում՝ այն բանից հետո, երբ Ուկրաինան, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, գրավոր երաշխիք է տվել, որ անվտանգության միջանցքը Սև ծովում չի օգտագործի ռազմական նպատակներով։ Ընդ որում՝ Մոսկվան հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում դուրս գալ պայմանագրից, եթե Կիևը խախտի իր տված երաշխիքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԺերար Պիկեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Հաջորդ հոդվածըԱնգլիայի Բանկ․ Լոնդոնին ժամեր էին մնացել մինչև «ֆինանսական Արմագեդոնը»